top of page

Ես քեզ գտա Տեր

այգու

նստարանի վրա

(գուցե որոշ մարդիկ

ո՛չ ես

տեսել էին իրոք

մարմինդ անպատմելի`

վայր ընկնելիս

բայց մնացել դարձյալ

միմյանց ուսի հենված

կամ այտ-այտի)

Տե՛ր...

օգտվելով այն պարզ

հանգամանքից

որ կողքիս ես

պատասխանիր

- ե՞րբ է վերջանում ցավը...

ո՞ր վայրկյանին

ու

սկսում հաղթանակը

անվերջական

նայում ես

լռում

ասես չկաս

համատարած ժպիտ

փայլուն մորուք

աշխարհը`

լիքը տոպրակ ծնկիդ դրված

մեջը խաղալիքներ

մարդիկ

աստղեր

ձկներ

Քո ճշմարտությո՞ւնն էլ

նույնն է ինչ

Ձմեռ Պապինը` հո հո հո հո

միայն հո հո հո հո

եկ աղոթենք գոնե

մեռյալների՛ համար

... մի պահ

կարող ես և

պատժե՛լ ինձ

ո՞վ չգիտի

բայց ո՛ւշ է...

ա՛յլ անգամ

չե՞ս տեսնում

զույգերը հեռացել են

աննկատ

մութն ի՞նչ

անհո՜գ...

ես Քեզ կօգնեմ

գտնելու ճանապարհը

նորից

դեպի երկինք


bottom of page