top of page

Ես սիրում եմ քո

Ես սիրում եմ քո

բացակայությունը

որն ինձ փրկել է

մենակությունից...

այն միշտ ինձ հետ է

սիրում եմ նույնիսկ

լռությունը քո

բացակայության

այն

որ նշանն է

նրա անկաշառ

համաձայնաթյան

բացակայությունը քո

բարի է այնպես

հոգատար այնքան

որ խավարում իսկ

հետևում է ինձ

եթե ձանձրանամ

ներկայությունից

քո այդ հնազանդ

բացակայության

և կամ

կարոտեմ մենակությունս

բացակայությանդ

ձեռքը կը բռնեմ

ու մենք միասին

դուրս կգանք փողոց`

քեզ որոնելու


bottom of page