top of page
Ես...
ձանձրացել եմ
անվնաս
նազուկ
աղջիկ լինելուց
և
որոշել եմ
իմ հաջորդ կյանքում
ծնվել որպես փուշ
Դու էլ...
ԵՐԿՆԱՎՈՐ
հաջորդ գալուստիդ
ծնվիր
մեղավոր
մի գեղեցկուհուց
շքեղ պալատում
և
արի ինձ մոտ
ես...
որոշել եմ
իմ հաջորդ կյանքում
ապրել որպես փուշ
պսակի վրա
հաջորդ
փրկիչի
վաղո՜ւց
շա՜տ վաղուց
ես
ձանձրացել եմ
աղջիկ լինելուց
զարմանալի է
Դու
չե՞ս ձանձրացել
այսքան ժամանակ
ԱՍՏՎԱԾ լինելուց...
bottom of page