top of page
Ես հավատում եմ
դու
հավատո՞ւմ ես
որ տիկնիկները
մեռնելուց հետո
գնում են դրախտ
(ո՞վ գիտե
գուցե
հենց նրանցից են
հրեշտակները
սովորել ինչպես
լինել գեղեցիկ
ու նաև
անմիտ՝
մի-ա-ժա-մա-նակ)
կամ
ո՞վ իմանա
նրանք
որ համր ու կույր են
ձևացել
ու անգիր գիտեն
գաղտնիքները իմ
գուցե երկնքից
արդեն իրենք են
շարժում թևերն իմ
նուրբ պարաններով
եթե ոչ ինչո՞ւ
ինձանից անկախ
ձեռքերս ելել
պարում են անկապ
և շրթունքներս
վախով փնտրում են
վերջին տիկնիկիս՝
ծռված փողկապով
Տե՛ր... եթե խնդրեմ
հարություն կտա՞ս
շորից պատրաստված
Ղազարոսին իմ
ճերմակ շապիկի
օձիքի վրա
կարմիր շրթներկիս
մնացորդներով
ես հավատում եմ
որ տիկնիկները
մեռնելուց հետո
գնում են դրախտ
bottom of page