top of page
Ես կրկեսի կին եմ
կրակ ուտող
տղաներն ինձ մոտենում են
զարմանքով միշտ
ապա ետ-ետ են գնում
մի փոքր
ու
պահպանում ապահով
տարածություն
հնդիկներն ասում են
որ ծառն ամրանում է ավելի շուտ
երբ կանայք հարվածում են նրան
քացիներով
իսկ դու... վախկոտս
բռնում ես ծունկս միշտ
օդի մեջ` քեզ չդիպած
բռնի՜ր հոգ չէ միամիտս
երկու ո՛տքս բռնիր
օդում
միանգամից
(երբ պարան եմ ցատկում մանկան նման)
ես մնում եմ կանգնած հողի վրա
ոչ թե ուժով ոսկորներիս
այլ արյանս լարմամբ
երակներում
մո՛տ եկ -
ավելի շուտ աճիր
կրծքիս տակից
ոնց էպիֆիտ*
ինչպես ցցված արմունկ
շարժվող պտղի
ու
թթվեցրու ստամոքսս
որ անհամբե՛ր սպասեմ
(ոչ թե վախով այսպես)
մեր բաժանմանը -
ամիսներ անց
* Էպիֆիտ - լրացուցիչ մարմինի մաս
bottom of page