top of page
Ես գյուղում եմ նորից
պապիս գերեզմանում
ոտքերիս տակ ասես
կույրի ձեռքով գործած
անմտորեն երկար
փայտ ու մսի ժանյակ
թե դուրս քաշես մեկին
կբարձրանան շարք-շարք
մեռյալները բոլոր
մի եզակի թելով
հանց քանդվող շալ
ես հարդարում եմ նուրբ
հազարամյա խոտը
մանր ծաղիկներով
գերեզմանի վրա
նախապապիս
ինչպես մանկան վերմակ
ու
դուրս գալիս անշտապ
հավերժությունը մահվա՛ն ժամանակն է
bottom of page