Ես բախվեցի քեզ
կապույտ հավերժություն
ինչպես մեղուն
մետաղական մանուշակին
ու
փշրվեցի
չեմ մեղադրում ես ոչ ոքի
զգուշացվել էր ինձ հազար անգամ
բայց ինքս էի ուզում
հասկանո՞ւմ ես
փորձարկել ցավը մաշկիս վրա
կորցնելու ենք միմյանց
նորից
լաբիրինթոսի այս սառը
միջանցքներում
այս անգամ արդեն
հավերժորեն