top of page
Եթե մեղքն իրոք
խժռում է հոգին
ինչպես քաղցկեղն է
խժռում
մարմինը
և
հոգին
հաճախ
մարմնից էլ
շուտ է մահանում
անմահությունը
անհեթեթ բան չէ՞□
հավերժությունը սա՛ է
հավերժորեն հոգնած մայրս
ու
արդուկից
հավերժորեն
բարձրացող այս գոլորշին
ճշմարտությո՞ւնը□
ճշմարտությունը
այս զամբյուղն է`
խնամքով դարսված սպիտակեղենի
Աստվա՞ծ
Աստված ի՞նչ
ասենք հավատում եմ հետո՞
bottom of page