top of page

Դու...

չորրորղ կարգի

աջից...

երկրորդը

մի պահ

գողացի՛ր

ձեռքդ

սիրածիդ

բռունցքի միջից

ու արի առաջ

բարձրացիր այնտեդ

հիմա...

երկնքի

գանգերի ներքո

մանեկենի պես

դանդաղ պտտվիր

խորանի վրա

ու լավ ցուցադրիր

շքեղ կոնքերդ

հավատը կորցրած

ամբոխի համար

ապրես...

իսկ հիմա

չքմեղ խոնարհվիր

բայց այնպես խորը

որ լավ երևա

կուրծքդ – բոլորին

ՏԵՐ ամեն ինչի

և ամենեցուն

մնա քո տեղում

և թույլ տուր

որ մե՛նք

այս անգամ ընտրենք

հերթական մորը

հաջորդ փրկիչի

նա՛ է

հաջորդը

այն չորրորդ կարգի

աջից

երկրորդը


bottom of page