top of page
Տարածդ Քեզ լինի... Տեր
ծիծաղկոտ շեն տունս
բարձունքում
այգեպատ երկիրս
ոսկին
միայն անապա՛տս վերադարձրու
ուզում եմ խնամքով
ցանկապատել
քաղհանել փշերն ու չոքեչոք
հավասար մարգեր գցել
զուգահեռ
(ինչպես տատիկս վերմակ կարող)
ու
վերջապես
լվանալ եմ ուզում
անապատը
(ինչպես գերեզման ընտանեկան)
առատ մաքուր ջրով և օճառով
ցեխերից հետո` անմիջապես
մի՛ լռիր... երևում ես
ո՛ւշ է
(կամուֆլյաժ դեղին թիկնոց
գլխիդ փշեր
մանր ոսկրեր խճճված մորուքիդ մեջ)
փորձիր գոնե հսկել շիրմաքարը
թրքախոս քամու մոռացումից
ու
ոսկի կդնեմ
պարբերաբար
թավշեպատ թասիդ մեջ
կիրակնօրյա
bottom of page