top of page

Ես իմ ափերի

զույգ նժարներով

ամեն օր կշռում եմ

ժառանգած մեղքս

ու

ձեռքբերովի

անմեղությունս

անցյալ գիշերը

հազար գիշերվա

խտացումն էր թաց

և ահավասիկ

այսօր

ավելի անմեղ եմ

մի քիչ

քան երեկ էի

ուղիղ այս ժամին

կարծեմ

ինձ արդեն

լոկ մի գիշերվա

անմեղություն է

պակասում միայն

որ ես դառնամ...կույս

բայց առայժմ դեռ

ես տատանվում եմ

մի ձեռքում մեղքս

մյուսում

վաստակած

...անմեղությունս


bottom of page