top of page

Բալլադ զինվորի մասին

Գրում եմ նամակն այս

որ իմանաս

… այն օրվանից

երբ բժիշկս փոխեց հաբը իմ տխրության

սկսել եմ խոսել մանրամասն

ազատ ու անբարդույթ

այն տղայի մասին

հարևանի

որ

աղջկությունս առավ

արա՛գ

ոտքի վրա

բրթբրթելով

ինչպես վրեժ

նաև…

հազի նման վերից հոխորտացող

ձայնի մասին հորս

ամենատես

- բարձրացիր վե՛ր… աղջի՛կ… գիտեմ որ այդտեղ ես

□Սեր□ էր… պարզվում է դա

(ըստ բժշկիս)

հավատո՞ւմ ես

իսկ նա չկա վաղուց

հայհոյող ու անվրեպ

գազանը այն ճկուն

քաղցած

վայրի ու թաց... խաժ աչքերով

(մեռա՜վ պատերազմում` մեկ ամիս անց)

այլապես ես լա՜վ եմ

(բան չկա ինձ…)

նստած ճոճվում եմ հին

այն աթոռի վրա

անմի՜տ

լայն ժպիտով

ինչպես աուտիզմով հիվանդ մեծ երեխա

զինվորը այն

պատերազմը վերջին

մայթի վրա ընկած խաղալիքը մանկան

Աստված

քեզ է հիշեցնում ինձ

ամեն մի բան

ինչ կորած է

անցած է

կամ բացակա

…բայց լավ է չէ՞ իրոք

որ դա □Սեր□ է կոչվել

որ երազ եմ տվել

վերջին շնչում նրան

…անկախ ինձնից

(կեցցե՜ բժիշկը իմ…)

հ.գ. սա էր ընդամենը… տխրում եմ շատ

երնեկ ուրիշ գաղտնիքներ էլ ունենայի

քեզ պատմելու

bottom of page