Home
New Page
Biography
Poetry
Oration
Media
Reviews
Ամեն առավոտ
ուզում եմ բացվել
արևածաղկի
տոպրակի նման
ու
բաժակ-բաժակ
համաչափ բաշխվել
բոլորի վրա…
ուզում եմ
տրվել
անծանոթներին
անցնել ձեռքե-ձեռք
բերնեբերան
հի՜ն
տերունական
աղոթքի նման…