top of page
Ծաղկել է դեղձենին
կրկին
սեզոնն է գաղտնի
կրքերի
երազե՞լ ես դու էլ
ինձ պես
մարդակերի մասին հսկա
(40 օր տևող ծոմի վերջում)
փայլուն ամուր պոչով
լարված
ինչպես սամուրայի թուր
չմտածես` արա՛գ
այո՞
թե՞ ոչ
ժա՞մը...
ինն է ասենք
ենթադրում եմ
ոչինչ չի երևում
այս մթության մեջ
բացի այդ ճիշտ ժամը
ինչի՞դ է պետք
ասացիր մնում ես... չէ՞
bottom of page