top of page

Աշնան վերջին օրն է

Աշնան վերջին օրն է

ուզում եմ կառչել

որ չգնա

հոգիս դարձել է այնքա՜ն

կպչուն

ինձանից է պոկվում ասես

աշունը

ուզում եմ գետնին խփել

ոտքերս

ու պահանջել

որ մնան

սերն ու աշունը

իսկ եթե պոկվի հանկարծ

վերջին տերևը

ուզում եմ ճչալ լաչառի պես

հիստերիկ ենք... այո... աշունն ու ես

մեր ոսկին կես սուտ

կես իրական

չարացած

մեռնող կույսերի պես

ժառանգում ենք ողջը

քամիներին

bottom of page