top of page

Անհատական պատմություն

Հոգնած…

վիրահատված…

թույլ...

ես ձեզ մոտ եմ հասել…

վերջապես

որ

պատմեմ պատմությունն իմ

(ոչ ուրիշի)

անհատական

եթե ոչ ինչո՞ւ հենց ե՛ս կարողացա

փրկվել

իսկ նրանք մահացան ճանապարհին

ճի՛շտ է

էպոսի հերոսի պես

չեմ կարող այլևս վերադառնալ

բայց փոխարենը կարող եմ

ես

տեղափոխվել դեպի երազ

կամ կյանք

երբ ցանկանամ

ինչպես հիվանդը՝

թմբիրից վերադարձող

իհա՜րկե կանչում է ինձ

հայացքը երկնքի…

պարբերաբար

կապո՜ւյտ

կաթնագո՜ւյն

անթափա՜նց

մորս

կատարակտով աչքերի պես

բայց միամիտ չեմ…

ես էլ Նրա նման

որոշել եմ մեռնել խաչի վրա

ցուցադրաբա՛ր

առողջ ու

պատվերով

որ այնուհետ լինեմ... ավելի ողջ

ջրհեղեղ էր

մրրիկ էր

երկրաշարժ

(չստացվեց պահպանել դիմափոշիս)

բայց հենց ե՛ս եմ տեղ հասել միայն

այնքաններից

բավարար չէ՞

այլ ոչ

նա

և կամ մեկ ուրիշը

մոտեցե՜ք

այ դո՜ւ.. դո՛ւ… դո՛ւ…

խմբվեցեք շուրջն իմ գառների պես

նայեք աչքերիս մեջ

կասկածանքով

որ պատմեմ պատմությունն իմ

...անհատական

bottom of page