top of page

Սիրո նման (Վերընթերցումների տպավորություններից)

Սոնա Վանի բանաստեղծությունները Սիրո նման են - պատճառաբանվելու կարիք չունեն: Հաստատված են Հավատի, Հույսի, Սիրո պատգամներ, լսելի միմիայն հեղինակի ականջին: Պատգամներ, որ չեն պատճառաբանվում: Պատգամներ, որ հաստատում են մի բան՝ որքան բանաստեղծական է ստեղծագործությունը, եթե հեղինակն, իրո՛ք, առանձնաշնորհյալ արվեստագետ է:Այս արական գիրքը («Ես ձայն եմ լսում») շա՛տ է հայկական, շատ է ավանդական, շատ է լսելի:Եվ սակայն, այս արական գրքի հեղինակ բանաստեղծուհին այնքան համարձակ է, որ մարտահրավերներ է նետում անցյալին ու ներկային, ձեռնոց՝ ապագային, իսկ որպես էսթետ՝ ամեն տեսակի ու գույնի «իզմերին» ու ուղղություններին: Ինքն ասում է իր ասելիքը՝ մերթ մեղեդու հնչերանգով, մերթ սաղմոսագրի, մերթ որպես կարկտահերթ, որ ցնցում է սեփական էությունը: Եվ, ուրեմն, նաև մե՛ր էությունը, իր ընթերցողի՛:Եվ որպիսի՜ ազատություն:Սակայն, իհարկե, ազատությունը չի, որ «բանտերում է շքեղ ճաճանչում», սակայն արական է իր բնույթով և չի երկնչում «Սիրո մակույկի պես կենցաղի օվկիանոսում» անհայտանալու վտանգից:…Այս խոհերի ու արտահայտությունների հոսքը խորապես վերահսկվում է հեղինակի մտքով և սրտով:Եվ ուրեմն, խիստ բարոյական պոեզիա է, հանձնված ոգեշնչման թևերին, որ օր հետ հեռուներ է տանում ստեղծագործության վերձիգ և վերընթաց մարմինը:Իր քնարական հերոսը լավատեղյակ է, բաց նյարդերով է ճանաչել բնության, Ոսկե հատման բարձրագույն օրենքը:Սրանք մտքեր են, որ մեզ թելադրում է «Ես ձայն եմ լսում» գրքի բովանդակությունը, որին հասու ես դառնում վերընթերցումներից հետո միայն՝ պահպանելով առաջին ծանոթության հաճելիության զգացումը:Հիմա դիմենք իրեն՝ բանաստեղծին. «Ես հավատացած եմ, որ Աստված կրոնը դիտում է քմծիծաղով, ինչպես կյանքն է դիտում արվեստներին, որպես անբացատրելին բացատրել ցանկացող, անսահմանին սահմաններ վերագրող ի սկզբանե ձախողման դատապարտված մանկամիտ փորձարարություն: Այն, ինչ կարելի է վերածել իզմի ու տեսության, ի վերջո կարելի է և ոչնչացնել…», - ասում է պոետը իր հարցազրույցներից մեկում:Սոնա Վանը իր սիրո երկինք հասնում է «Արևից մինչև գինի, վտանգից մինչև փրկություն» ընթացքով: Սա գեղեցիկի՛ ճանապարհն է, որն անցնում են «ծանր տքնանքով».Վաղուց ապացուցվածճշգրիտ գեղեցկությունդու ցավեցնում եստեսողությունսՈրովհետև -Ե՞ս…ես, ճանապարհը չեմո՛չև ոչ էլ լույսն եմես:Իսկ ինչպիսի՞ կյանք կուզենար տեսնել պոետը՝ «…կյանք, որի պոեզիայի ծաղիկը դառնար մանկան օրորոցային, գութանի ու գողթան երգ, երկնամետ աղոթք ու ողբ, սիրո և խոնարհումի փառաբանություն…»:Սրանք իր պոեզիայի թեմաներից են: Սրանք մեր և իր կյանքի թեմաներն են, քմծիծաղո՛ղ կյանքի:Սոնա Վանի պոեզիան հաստատում է,որ մանկության և արվեստի կապը անվիճելի հայտնություն է,որ, եթե նույնիսկ Քրիստոսը եղած չլիներ, ինքը նրան… կհորիներ,որ աստվածահաճո մարդու «բաղադրատոմսը» միախառնումն է սիրո, ներողամտության, խոնարհության, կարեկցանքի և արդարամտության,որ համարձակությունը սրտից հետո գրողի ամենակարևոր օրգանն է,որ արվեստագետը՝ կին, թե տղամարդ, զուրկ չպետք է լինի պատասխանատվության զգացումից, երբ խոսում է համընդհանուրի, իր ցեղի ու սեռի անունից,որ արարման մեխանիզմը սիրո է նման,որ անդունդը շրջանցելու ուրիշ ոչ մի ձև չկա, բացի թռիչքից…որ … թվարկելու համար մենագրություն գրելու հարկ կլիներ: Ամեն դեպքում, վերոհիշյալները պատվիրաններ են Սոնա Վանից իր պոեզիային, կամ իր պոեզիայից՝ իրեն: Այս դեպքում է, որ պոետը և պոեզիան համաձույլ են, միասնական, մի ներքին դաշնության մեջ:Սոնա Վանի հերոսն ամենուր է.Իսկ դու ամենուր ես… խենթուկ…օդի նմանխոտի տերևներումավազի մեջ աստղերի մեջ ես ու աչքերումտղաների այնսովորականԱմենուր է, քանզի «իր մեջ է տիեզերքը» և «հիմա է պահը, և ժամն է հիմա, քանի ջահել է այս մոլորակը և սիրահարված պտտվում է դեռ շուրջը արևի…»:Գայթակղություն ունեմ ԱՄՆ-ում ապրող բանաստեղծի «Երևանյան էտյուդը» մեջբերել ամբողջությամբ, նույնպես առանց մեկնաբանության, առանց երևակելու իր ծվարած կարոտը, թախիծը, հայի ներսն ուղղված հայացքը: Եվ … իր պոետական կառույցը, որ այս տաղանդավոր արտիստի վարպետ կատարումներից է:ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՏՅՈՒԴԱրևածաղիկվաճառող մարդըհայտնության նմանբացեց տոպրակն իրուԲուդդայի պեսպպզեց կողքին… մի մարդփողոցումհին բարձրախոսովազդարարում էաշխարհի վերջը… արևածաղիկ վաճառող մարդըմի պահ կանգնում է…վերջին բաժակըզգո՜ւյշ դատարկումաջ գրպանի մեջհետոխնամքովկապում է վիզը մաշված տոպրակիդնում թևի տակուդանդա՜ղ քայլումդրախտի կողմը…Կրկնեմ՝ Սոնա Վանը Հավատի, Հույսի և Սիրո բանաստեղծ է: Եվ եթե այս երեք պատգամները հերթագայված են այսպես՝ Հավատ, Հույս, Սեր, ուրեմն վերծանելիքը սա է՝ Հավատը վեմն է և Սերը՝ գագաթը մեր Հավիտենականության տաճարի: Իսկ Հույսը արմատներից կյանքի հանգեր է արձակում Սիրո երկինք:Այս եռաստիճան շառայլներում է թևածում Սոնա Վանի բանաստեղծությունը, և նման է Սիրո:


ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

բանաստեղծ


bottom of page