top of page
Ալարկոտ մոտենում է ապրիլը
երազներս դառնում են
աղմկոտ
լի ճիչերով
փախչող
աղջիկների
ու
լկտի հևոցներով
կենդանական…
պարտեզում ապրիլն է արդեն
կարմրում է ավազը երազիս
տխրությունս` սավաննա անծայրածիր
մացառները բարձր են ինձանից
հիշողությունս`
ուղտի հիշողություն
ծարա՜վ
գունաթափված խուրջին
լի պատկերներով ձևախեղված
իսկ մնացածը ջուր է ամբողջությամբ
ջու՜ր
ջո՛ւր
վերջին շաբաթն է ապրիլի
երազս կարմիր է որդան
ֆեսավոր փշեր անապատում
կտրված լեզուներ հազար
աղոթում են թաքուն
ավազի տակ
bottom of page