top of page
Տիեզերք` մայր գիշատիչ, զավակների վախճանական...
Վ. Վարդանյան
Տիեզերքն
ինչպես գիշատիչ էգ
գրոհում է ինձ ամեն կողմից
ու փրկվելու համար
հանց ուիթմենյան* հերոս
ես վերածվում եմ նրան
ամբողջապես
աչքերս արևներ են վառ
մազերս վերձիգ գալարումով
ցրվում են անհունի մեջ
անտես
ինչպես անսահման սարդոստայն
եզակի սևեռումով՝ Դու
ահա և իմ մեջ ես Դու
ես փակվում եմ ճտտոցով
ինչպես թակարդ
փախչելը թվում է անհեթեթ
թակարդը մերթ ես եմ
մերթ Դու
կարեկցանք եմ
հիացում
ու սեր
զույգ աստղեր` այտերիս փոսիկներում
Քո հայացքը
իմ հայացքն է արդեն
աչքերդ փակի՜ր Տեր… չեմ գնում
Մհերի պես մնալու եմ Քո մեջ
կսպասեմ ինչքան պետք է
միայն թե քունս է տանում
թեթևակի
bottom of page