top of page

ՍՈՆԱ ՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Երբ ­ի­րա­կա­նու­թյու­նն ­ինք­նին գրո­տես­կա­յին ­է և ­պատ­մա­կան ­հիշ­ո­ղու­թյունը ա­ռա­վել դ­ժո­խա­յին ­պատ­կեր­ներ ­է ­պա­րու­նա­կում, ­քան ­ երևակա­յու­թյունն ­է ­ի ­զո­րու ս­տեղ­ծել, գ­րո­ղի խն­դի­րը ­դառ­նում է ­մարդ­կա­յին ­հիշ­ո­ղու­թյու­նը փր­կե­լը՝ դ­ժո­խա­յին ­հո­տե­րը ­բուր­մուն­քի ­վե­րա­ծե­լու ­ ալ­քի­մի­ան: Սո­նա ­Վա­նի­ օժտ­ված ­ու ­կա­րե­կից գ­րի­չը ­այս խն­դի­րը ­լու­ծում ­է ­մեծ ­նկար­չին ­հա­տուկ ջ­րա­ներ­կա­յին ­գույ­նե­րի ­թեթևու­թյամբ (ասվածի լավագույն օրինակներից է □Որդուս□ բանաստեղծությունը): Երե­խա­յի ­վի­րա­կա­պը ­փո­խող բժշ­կի ­հո­գա­ծու­թյամբ ­նա ­բա­ցում - ցույց ­է ­տա­լիս ­մի ­պահ, ա­րա­տա­վոր ­մարդ­կու­թյան ­դեռևս ­թաց ­վեր­քե­րը, ­բայց և ­կա­րե­կից ­ա­րա­գու­թյամբ ­էլ ան­մի­ջա­պես ­շե­ղում­ է ն­րա ­ուշ­ադ­րու­թյու­նը, այն ­տե­ղա­փո­խե­լով ­գե­ղա­գի­տա­կան ­մեկ ­այլ ­հար­թու­թյուն, որ­տեղ կ­յան­քի և հույ­սի հ­նա­րա­վո­րու­թյու­նը ­դեռևս ­բա­ցառ­ված ­չէ: Մարդ­կա­յին ­փոր­ձի, ապ­րու­մի ճշ­մար­տա­ցի­ու­թյան, մե­տա­ֆո­րի ­նո­րու­թյան և ­պատ­կե­րի ­թար­մու­թյան, ինչ­պես ­նաև ­վերջ­նա­կան ­է­ֆեկ­տի ­ու ­ազ­դե­ցու­թյան ­խո­րու­թյան ­ ա­ռու­մով, ­սա ­ինձ ­հա­մար ­ե­զա­կի­ո­րեն ­ար­ժե­քա­վոր ­գիր ­է, ­լի ­տո­ղե­րով ­ու ­պատ­կեր­նե­րով, ո­րոնք ու­զում ­ես ­պար­զա­պես □խլել… ­քո­նը ­դարձ­նել… ան­մի­ջա­պես…□:

Չնա­յած ակն­հայտ ին­տե­լեկ­տու­ալ ու­ժին, սա ոչ թե իմա­ցու­թյան, այլ էմո­ցի­ա­յի ներ­քին հոգևոր շարժ­ման տա­նող գրա­կա­նու­թյուն է, որը ըն­թեր­ցո­ղին հաս­նում է հա­ճույ­քի ու կա­րեկ­ցան­քի նր­բե­րան­գով։ Զգա­ցո­ղու­թյուն­նե­րի և հո­գե­վի­ճակ­նե­րի հա­մար­յա աճ­պա­րա­րա­կան ըն­թաց­քի մեջ Սո­նա Վա­նը բազ­մա­թիվ հո­գե­բա­նա­կան հայտ­նու­թյուն­ներ է անում, առանց զո­հա­բե­րե­լու խոս­քի պար­զու­թյունն ու թա­փան­ցի­կու­թյու­նը։ Սա գիր է, որը հայտն­վում է ան­ճիգ թեթևու­թյամբ, բայց ըն­թեր­ցո­ղի հիշ­ո­ղու­թյան մեջ ամ­րագր­վում է որմ­նան­կա­րի ամ­րու­թյամբ, հա­ճախ դառ­նա­լով նրա հոգևոր կեն­սագ­րու­թյան հա­վե­լու­մը:

Սա գգա­ցող ու մտա­ծող կնոջ ձայն է... ինք­նա­տիպ, ոչ մե­կին չն­ման­վող։ Ինձ հատ­կա­պես հի­աց­նում է մտ­քի խո­ր և մա­կե­րե­սա­յին շեր­տե­րի միջև ճշգ­րիտ ու նուրբ հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու նրա տա­ղան­դը, բնու­թյան ու ար­յան լսե­լի ու երևակա­յա­կան ռիթ­մե­րի միջև ներ­դաշ­նա­կու­թյուն գտ­նե­լու նրա ան­ճիգ մղ­վա­ծու­թյու­նը։ Ոչ մի­այն դրա­մա­տիկ վի­ճակ­նե­րում ու հա­վեր­ժա­կան թե­մա­նե­րում, այլ` մինչև իսկ ապ­րու­մի կո­մի­կա­կա­նու­թյան մեջ Սո­նա Վա­նին զար­մա­նա­լի­ո­րեն հա­ջող­վում է դիպ­չել ըն­թեր­ցո­ղի հո­գու ու ին­տե­լեկ­տի նր­բա­գույն շեր­տե­րին, առա­ջաց­նե­լով մարդ­կա­յին փոր­ձի իրա­կան զգա­ցո­ղու­թյուն։ Մեր հան­դի­պու­մը, նախ տո­ղե­րի մեջ և ապա ան­ձամբ, իմ կյան­քի ամե­նա­թանկ ու գու­նեղ անակն­կալ­նե­րից է։

Սո­նա ­Վա­նը մեր ժա­մա­նակ­նե­րի մե­ծա­գույն երևույթ­նե­րից է։

ԻՆՆԱ ԼԻՍՆՅԱՆՍԿԱՅԱ

ՌԴ Պոետ մրցանակի դափնեկիր,

բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ


bottom of page