top of page
Պապենական տուն իմ
ծաղկած մաշկով
ծխնելույզից
ելնող
տատիս երազներով
պապենական տուն իմ
ու շուն պապենական
որ ծեսի պես դանդա՜ղ
ամբողջ մարմնով շրջվեց
նայեց աչքերիս մեջ
իբր վերջին անգամ
ապա քայլեց տխուր
այն վարժեցված շան պես
(կինոների)
որ պիտ զոհվեր քիչ անց
իմ փրկության համար
գոգնոցների թեթև կաթնահոտով լցված
պապենական տո՛ւն իմ
քարե հսկա
քանդված… ծխնելույզով
ու
զանգերին
ժանգոտ
իբր վերջին անգամ
տխուր արձագանքող
ոռնո՜ց… ոռնո՜ց…
bottom of page