top of page
Չեմ սիրել
դաշտը քաղաքական
երբեք
երկնքի հետ է եղել
կռիվս
միշտ
բայց ցանկացել եմ
օ՜
այնքան հաճախ
թքել դեմքին
անսիրտ մի իշխանի
կամ… հայհոյել
գիտեմ…
վայել չէ պահվածքն ինձ այս
(գեղեցիկն է
գիտեմ…
աշխատանքս)
սակայն արվեստն արժե՞
որ ես ստեմ
ընկեր
կամ խառնեմ փաստը երազիս հետ
ռեքվիե՛մը
լսիր բանակների
գիշերվա մեջ շարժվող պոետների
գրպաններում պարան
ռոմանտիկ չէ… այո… գիշերն այս
(չի փոխարկվում ամպը հրեշտակի)
փոխարենը - նայի’ր
այնտեղ
արդեն
աճյունների վրա պոետների
աշտարակն է հառնում… Բաբելոնի
bottom of page