top of page

ՊԱՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ Պար ավազի վրա

Նվիրվում է Իննա Լիսնյանսկայային

ՊԱՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ


Պտտվում եմ ավազի վրա

շրջանակներ գծում փեշիս ծայրով

նռռում եմ մաշկո՞վս ասես բերանս փակ

□երեկ Հռոմն էր զեխ ... այսօր էլ ես□

կես-կատու եմ կես-կին ես այս պահին

վայելչանքս ձև չէ այլ նպատակ

պարըս վարժանք չէ սին այլ ճանապարհ

որ տանում է ինձ վեր՝ օղակ-օղակ

ինչպես ջահել մահվամբ ոգևորվող ացտեկ

ես կկռվեմ՝ նետիս ծայրին փետուր բազմերանգ

հազար տարի հետո գուցե փլվեմ ներսից

(ես էլ Հռոմի պես)

բայց չեմ պարտվի երբեք... մարտադաշտում

վայելչանքս ձև չէ... կանչն է նախնիներիս

դեմքիս դաջված կատու... վրեժ... բնազդ...

ծածկագրեր են գետնի օղակները բոլոր

բերված հեռու-անցյալ կորած վայրից

շրջանակը չունի ոչ սկիզբ և ոչ վախճան

հավերժություն՝ կախված փեշիս ծայրից

ինձ հաղթելը հեշտ չէ... թե ոչ անկարելի

ես պատկանում եմ ցեղին... պարողների

***

Միրաժ ու խաչանախշ

մի դուռ է

առանց եկեղեցու սակայն՝

ինչպես դեկոր

բացում եմ ու ներս մտնում

անապատ միանգամից

Դեր Զոր – ավազը

դեղին

անշարժ

ինչպես մահացած ջուր

հեքիաթ եմ պատմում փշերին

լուսաբացին ավազն ինձ նվիրում է

ոսկրե վզնոց

դե գնամ

- քույրեր

հարսներ

արդեն ուշ է

շնորհավոր ձեր քունը

հարյուրամյա

ի՞նչ թուրմ կաթեցնեմ

ավազի ականջի մեջ

որ սիրուն երազներ

պարգևի ձեզ

bottom of page