top of page
Գարուն է արդեն
նախ…
սպասվածի պես
սիրաքաղց թռչնի
դայլայլն է հնչում
ծանոթ բալետի մեղեդու նման
ապա…
ռումբերի
անճաշակ ու ֆալշ
մի կամերային շառաչ է հնչում
ու շվարում է անզորությունից
… լը-սո-ղու-թյունս
գարուն է իբր
ու իբր սա է գարնան մեղեդին
ես
իմ զզվանքը
ցույց տալու համար
ինչպես բալետում
ծալված ձախ ոտքով
չորս ու կես անգամ
պտտվում եմ լուռ
աջ թաթիս վրա
ու մեջքով շրջվում
դեպի… աշխարհը
սիրտս խառնում է…
թեպետ գարուն է իբր թե
դրսում
ու
պտուկներ են հանել
… ծառերը
bottom of page