top of page
… Մի թափանցիկ կույս
հերարձակ ու մերկ
փախչելու պահին
անզգուշաբար
դիպչում է շողին
ու ընկնում ներքև
տասը ձեռանի
տասնանդամանի
մի յաթաղան է
գերանդու նման
բարձրանում-իջնում
ավազների մեջ
լուռ անապատի
ապրիլը մոտենում է կրկին
երազներս լցվում են նորից
դեպի Եփրատը վազող աղջիկներով
երկարամազ
ապրիլը մոտենում է կրկին
անապատը շնչում է ինչպես
գազանը
վայրենի
կրքի պահին
bottom of page