top of page

(հանճարներ` լուծված ավազի մեջ)


Ոճրի գո՞ւյնն էլ

դեղինն է… Տեր

ոսկեգույն նույն դեղի՞նը

Դեր Զորի

որ այդպես վրիպեց

անգամ Քո`

Բարձրյալիդ աչքը ամենատես


ներո՜ւմ եմ… ինչ արած… չգիտեիր

բայց կարող ես չէ՞ գոնե

նախաճաշին

երբ աղոթում է թուրքը`

գլուխը կախ

Քո դեղին մատներով

սորուն

շոյել ճակատն ավազի


որ հանճարեղ է դարձել

ակամայից

bottom of page