top of page

Ժամանակի սկզբից

Ժամանակի սկզբից

պատերազմը քամում է

արյունը

տղաների

ինչպես  ամսականի արյուն

անպետքական


պատերազմի բացիլը՝ ժանգ

որ բազմանում է աննկատ

մաշկի տակ մոլորակի

բազմանում - բազմանում

ու

դառնում է մահ

իմացա՝

հայր

հաջորդ կյանքում

ես կգամ որպես հակաբացիլ

պատերազմի

ու

կմնամ…

bottom of page