top of page

Երբ բնությունն անտարբեր է իմ վշտին

Գնում եմ ու տանում

ծա՜նր

թախծիս լռությունը հանդիսավոր

և ոչինչ չի կարող լինել

առավել ցավոտ- քան արևը

սկսնակի անլուրջ կապույտի մեջ

կենտրոնում ծիծաղող ջահ

անպատեհ- ինչպես զկռտոցը

հանճարեղ ջահելի աճյունի մոտ

հորս պես – մի հոնքը

չափազանց վեր


ուզում եմ հարց տալ – Տե՞ր

ու այլևս ոչինչ չավելացնել

bottom of page