top of page
Առավոտ էր
Արարատյան դաշտի
լուսապայծառ
առավոտներից մեկը
նախա
նախա
նախա… պապս
դուրս եկավ քարանձավից
ու այլևս
չվերադարձավ
ես փորում եմ ժամանակը` ձեռքիս բրիչ
ոսկեդար` չկա
պղնձեդար` չկա
նախնադար…
ահա նա` գրպանում քար
□թող անիծվի նա
ով արարեց առաջին զենքը□
մղկտում է
նախա
նախա
նախա
… տատս` մազակալած դնչով (երազիս մեջ)
- թող անիծվի
նիծվի՜… արձագանքեց նրան քարանձավը
…նիծվի՜
ես ժողովեցի անեծքն այդ բերանիս մեջ
և արթնացա
առավոտ էր
Արարատյան դաշտի
մեկ այլ
խաղաղ առավոտ
bottom of page