top of page
(քանզի շատ եմ սիրում տղաներին իմ սովորական)
Հետաքրքի՜ր է… մտածում եմ (օրորելով փեշս սորուն)
անապատը հանճարներ է ծնում
իսկ ես`
տղաներ սովորական
ամեն անգամ
երբ վավաշոտ քամին
բարձրացնում է փեշը անապատի
մի նոր մարգարե է
գալիս աշխարհ
(Մի Քրիստոս… Մովսես… կամ Մուհամմեդ)
հետաքրքի՜ր է… երազումս այնտեղ էին բոլորը
նույն սեղանի շուրջ
և
մատուցվում էր ընթրիքը խորհրդավոր
եզրափակիչ վերջին պատերազմից հետո
իսկ ես ուսուցչի պես
բռունցքիս մեծ կավճով
շրջված գրում էի`
հստակ ընթեռնելի
Վ Ե Ր Ջ
ինչպես ֆիլմից հետո սովորաբար
հ.գ. իսկ Հուդան… մոռացա… այնտեղ չէր
նա զոհվել էր արդեն հերոսաբար
bottom of page