top of page
Մի օր
ատամնաբույժի սպասասրահում
երբ ժամանակ ունեի
գումարեցի ամեն ինչ` որ կա տիեզերքում
գործածելով ոչ թե + - ը այլ 😊-ը
եւ արդյունքում ստացա ❤
Տերն ինձ ընկերություն տվեց իսկույն
առանց երկար-բարակ մտածելու
like-ելով մաթեմը իմ
որ իրենն է եղել ինձնից առաջ
այդ օրվանից սկսած
մենք զրուցում ենք ամեն օր
Google chat-ով
Հայր… որքան մոտիկից եմ շփվում Քեզ հետ
այնքան շատ եմ ապավինում
եզակի լինելու Քո վարկածին
այլապես նույն սանրի կտավն են
մնացած աստվածները
սկսած Զեւսից
ովքեր այդպես էլ չսովորեցին
օգտվել համակարգչից
վատնելով ժամանակը անմահության
թեպետ չբողոքենք – այսպես լավ է
քանզի այլապես չէինք կարող
նրանց բամբասել այսքան ազատ
հ.գ. Տեր` եթե յոթ բիլիոն մարդ
իսկապես զբաղված է
միմյանց like-ելով ու share անելով
ո՞վ է search անում պատերազմը
bottom of page