top of page
Մենք շարժվում ենք համաչափ
պարային շարժումներով ետ ու առաջ
ինչպես զինվոր մրջյունները սովորաբար
նախքան սպանելը մեկը մյուսին
ու ես շատ լավ գիտեմ
վերջը սրա
թող այդպես լինի Տեր
հայրս ասում էր`
մահը թվում է ավելի վեհ
երբ կատարվում է վայելչորեն
հ.գ. իմ հոգսն այլ է
կարո՞ղ եմ օգտագործել քայլվածքն այս
երբ սկսվի մրցույթը առնետների
bottom of page