top of page
(ես կրում եմ գեները քամու ու Արարչի)
Ես քամու զավակն եմ քմահաճ
հիշողությունս լի շրշյուններով
փշրվող տերեւների` կոնքերիս տակ
ես եւս սկսում եմ բարձունքներում
ու վերջացնում
գաճաճ թփերի տակ – անակնկալ
քամու զավակն եմ ես ապօրինի
քամու գիտակցությամբ ու
ու կամքով տիրոջ
գրքի մեջ է խոսքն իմ
բացառապես – իսկ լեզուս` համր
պատկերի նմանությամբ երկնավորի
քամու զավակն ես դու
այո դու էլ
մատներդ մազերիս մեջ անվերջորեն
որ տանում-կորցնում է ամեն բան
նախ այն վերածելով փոշու
անվերադարձ
գաղտնաբառը մեր կլինի լռությունը
չը-մոռանաս
որ ճանաչենք միմյանց
երբ հասնենք տեղ
bottom of page