top of page

ՍԻՐՈ ԱՅԴ ԱՆՀԵԹԵԹ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ

Ես եմ... օվկիանոսն ու ավազը

ծովափնյա այդ ժամն է ցուրտ

բառերը դարձել են փխրուն այնքան

թեթեւ իսկ դիպչելիս իսկույն

վերածվում են վանկերի անկապ

լավագույն դեպքում տողադարձվում

եւ կամ

ցրվում-լուծվում են պարզապես

անեզր ավազի մեջ

առանց հետքի

ես եմ... օվկիանոսն ու ավազը

նուրբ երրորդություն առօրեական

ու գալիս է հեռվից Աստված

Տերն արդեն մազերս է համբուրում

տատիկս` ոտքերս առաջվա պես

ծովախոտի կպչուն համբույրներով

Տիրոջ հետ սինխրոն համարյա թե

իսկ ինձ օ~ զարմանք

կենտրոնում այդ

գայթակղում է ոչ այնքանպլատոնական

սիրո այդ անհեթեթ եռանկյունին

որքան այն միտքը որ եւս

մեկ ուրիշ բան կա ուրեմն

մակերեսից անդին

մի տեղ


bottom of page