top of page
Հիշո՞ւմ ես քո
վայելելը մարմնիս
(սատանայի քրքջան աղբյուրի մոտ
խոտի վրա)
ինչպես պիկնիկի համար նախատեսված հաջորդ ուտեստ
ու գիտե՞ս
(բայց որտեղի՞ց իմանաս դու)
որ համբույրն այդ կրում եմ մինչեւ օրս
պարանոցիս վրա – ինչպես պիտակ
«պատրաստված է սատանայի աղբյուրի մոտ»
… չկապտեց այն… չդեղնեց ու չանհետացավ
ինչպես շատ համբույրներ այնուհետեւ
այլ մնաց մաշկիս վրա
խարանի նման անջնջելի
ինչպես արդուկի շոգուց ստացված այրվածք
որ պլոկում ես անժամանակ – մթության մեջ
հեռախոսը ականջիդ ու անփութորեն
խաբվելով գոլորշու թեթեւությանը
… կրկին անգամ
հ.գ. իսկապե՛ս չկապտեց գիտե՞ս – համբույրը այդ
(բայց որտեղի՞ց իմանաս դու
ես էլ եմ զարմանալի աղջիկ…)
bottom of page