top of page

ՇՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԼՈՒՍՆԻ ԼԵԶՎՈՎ

(կամ ըստ վերջին տվյալների)


…Ժամանակը պարզվում է գծային չէ

այն ունի կորեր անակնկալ

տիեզերքը սառչում է ու

ընդարձակվում

դուռ-դռան հարեւանս հոդացավով

կանխազգում է անձրեւը չորս օր առաջ

եղանակի մարդը` նոր մարգարե

գուշակում է գույնը մայրամուտի

էլ ի՞նչ – անջատում եմ TV-ն ու մտածում

– իմացության համար նոր բան գումարիր գիտեցածիդ

իմաստության համար` հանիր

ասաց հայրս

(որ կարդացել էր միտքս մյուս սենյակից)

ծունկն առաջ

կոպտորեն ներս քաշելով

դրսի դուռը

ի դեպ նա միշտ էր

որպես ռիտուալ

կոնկրետ այդ ժամին

կեսգիշերվա

ցնցելով ներս քաշում

դրսի դուռը

բանալին աջ-ձախ

պտտելով


bottom of page