top of page
(«Երազներ հանճարների հետ» շարքից)
Հիմա` երբ վաղուց երկնքում ես
եւ անսահմանը աբստրակտ չէ այլեւս
այլ ճշգրիտ չափը
իմ ու քո միջեւ գտնվածի
խոսի՛ր
լսում եմ քեզ
հընթացս փորփրելով
գորշ նյութը տիեզերքի
ամուր եղունգներով իմ արհեստական
մինչեւ մատներս դիպչեն
լույսի քառակուսուն
հենց կենտրոնում
եւ անվանեն այն Աստված
կրկին անգամ
սա՝ իմիջիայլոց
իսկ դու խոսի՛ր
գաղտնիքներ պատմիր ինձ Տիրոջ մասին
քեզ համար ի՞նչ տարբերություն ... ո~ւֆֆֆ
թե այստեղ քանիսն է այս վայրկյանին
եթե ես քնած չեմ ու
պատրաստ եմ լսել քեզ
ինչ էլ ասես
հ.գ. զարմանում եմ – հավերժը չի՞ բուժել
քո այդ սեւեռումը ժամանակի
bottom of page