top of page

(նվիրում եմ օվկիանոսում խորտակված ընկերոջս)


Ինքնաբավ հանց սարդ

ես ինքս եմ ընտրում իմ կախվելու տեղն ու ժամանակը

ինչպես զբաղված հյուսն

աստիճանի վրա

ինքս եմ պատրաստում խաչն իմ

մարմնիս սեփական կենսանյութից

ժամանակի սկզբից մինչեւ հիմա

սերն իմ բնո՛ւյթն է այլ ոչ կիրքը

ես պատրաստված եմ կարեկցանքից

եւ հետեւաբար չեմ ակնկալում

ոչ մի անմահություն դրա դիմաց

տառապանքն է գործն իմ

ազատ կամքով ես ընտրում եմ

հեղուկ խաչը իմ – օվկիանոսը

ու

հեռանում

առանց ողբերգության

առանց վկաների

առանց խաթարելու ժամանակը


bottom of page