top of page
Մի գորշ ամպ կիսվեց
անսպասելի
(քեռուս հոնքի պես կասկածամիտ)
ու ես հասկացա անմիջապես
որ մի բան այնպես չէ երկնքում
սա որպես նախերգանք – իրականում
առաջին հիասթափությունս երկնքից
երբ իմացա
որ լուսինը հերթական մի աստղ է
պարզապես ավելի փայլուն
մեկը բիլիոններից այսինքն
որ լուսավորում է հնարավորինս
ավելի շատ
չլինի ես ապրեմ այնքան երկար
որ նույնը ապացուցվիեւ Քո հարցում
իսկ մինչ այդ կգործեմ կողքիդ
հնարավորինս Քեզ մոտ`
շրջակայքում
որ օգտվեմ հոգնությունից
ու
ձանձրույթից Քո
անկարեւոր մասերում հրաշքներիդ
եւ
մի գործ հանձնարարես ինձ
քանզի պատահաբար
հենց ես եմ կողքիդ եղել
այդ վայրկյանին
թող լինի պարզ գործ
դա կարեւոր չէ բոլորովին
իսկ որպես վերջաբան` անձրեւում է
արեւը գնացել է վաղուց
փողոցը մեռնում է կամաց-կամաց
ծառերը կեռվում են անհամաչափ
թռչունների փոփոխվող ծանրության տակ
bottom of page