top of page

ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳՐԿՈՒՄ

Ձմռան այդ կետում

պարի հենց մեջտեղում

երբ վտանգավորինս մոտ եմ

Տիրոջը ես

սիրում եմ կոտրել երբեմն

ինքնավստահ մեջքը տղամարդու

աննկատ հայտնվելով պտույտի մեջ

մեկ ուրիշի գրկում – անակնկալ

իսկ Դու

փրկեա զիս այդ պահին

երկնքի ուժից ձգողության

սեղմելով ինձ հողին ու Քեզ

կոտրելու չափ ամուր –

ու համբուրիր

հ.գ. նայիր կլառնետիստին

(առանց համբուրելդ ընդհատելու)

ինքնամոռացը մի կողմ

մատների ճշգրտությունն է սպանում ինձ


bottom of page