top of page

ՀՆԱԶԱՆԴ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՌՆՈՒԿ

(հիվանդանոցում` թմրադեղի ազդեցության տակ)


– Տաքություն չունես

վաղը թագուհուս տանում եմ տուն – ասաց հայրս

համբուրելով ճակատս ու անհետացավ

իսկ Աստված ներս եկավ ավելի ուշ

նախ փոխեց ջուրը ծաղկամանի

ու հազիվ էր նստել

երբ հայտարարվեց

այցելության ժամի վերջը

պաշտոնապես

ՈՒ ՆԱ ԳՆԱՑ

մինչդեռ մայրս միեւնույն պայմաններում

հիստերիկ կլացեր

պաղատելով մնալ մի քիչ ավել

սիրածս կթաքնվեր անկողնուս տակ

քեռիս կկաշառեր սանիտարին

արդյոք կուզեի՞ որ Տերը

կրկին ինձ այցի գար հիվանդանոց

թերեւս լավ հարց է բայց

չգիտեմ ինչ պատասխանել

քանզի ես ոչինչ չհասկացա

գալուստից այդ

բացի պատճառից հեռանալու

բացի այդ

Լուցիֆերին պե՞տք է կարծիքը իմ

եւ կամ մնացած հրեշտակներին

– Աստված անում է այն

ինչ ցանկանում է

այսքանն իմանալը բավարար է

մնացածը թեփ է ամբողջովին –

ասաց հայրս ու կամացուկ թփթփացրեց

հենց այն ոտքիս վրա

որ քիչ առաջ

Տերն ինքն էր հրել նրբորեն

վերմակիս տակ


bottom of page