top of page

ՀԵՔԻԱԹ ՄԻ ՊՈԵՏԻ ՄԱՍԻՆ

Ոչ… չար չէր պառավը հեքիաթի

ավելի

քան հեռացող մենությունը այս

ականջիս մեջ

մարմինս չար-չար-վում է

վհատ սավանիս տակ ու ծըռ-մըռ-վում

ինչպես չըս-տաց-վող ու չստացվող

սոնետի տող

ճանաչո՞ւմ ես պահարանում ապրող պոետին այն

որ կարդում է միայն գիշերվա մեջ

բառերը բախվում են կույր դռներին ու

ընկնում վայր

անշունչ չը-րըխ-կո-ցով

ինչպես թռչուն

ոչ չար չէր պառավի հռհռոցը

ավելի

քան խոշ-տան-գող լռությունը

այս թատերական

մարմինս ճը-մըրթ-վում է

վերջնական

անկողնուս մեջ

ինչպես թուղթն այս

իր վայրէջքից առաջ

աղբամանում

հ.գ. բայց աստեղ չի ավարտվում հեքիաթը

բացվում է պահարանը մի օր

տխեղծ ճռռոցով ամոթալի

ինչպես աղիքների ձայն

դե իհարկե

խորհրդավոր ընթրիքի սեղանի շուրջ

պոետները գիտեն հուդաների լեզուն

ամեն բառ մեխված է նախապես

էջի վրա – ինչպես Քրիստոս


bottom of page