top of page

Երբ մեռնեմ

այրեցեք մարմինն իմ երրորդ օրը

ու մոխիրս շաղ տվեք խնամքով

մի ծաղկած թփի վրա մոտակայքում

որպեսզի միօրյա թիթեռ մի

կրի ինձ բեղի վրա ակամայից

ու մեռնեմ ես նրա հետ հաջորդ օրը

լուսամփոփի լույսի մեջ կրկին անգամ

ապա մեր համատեղ մոխիրը

տեղադրեք տուփի մեջ քառակուսի

ու պահեք թփի տակ վերոհիշյալ

ինչպես գանձն են պահում – գաղտնի

ապագայում հանելու մտադրությամբ

կամ` չէ

մոխիրս հանձնեք օվկիանոսին եւ կամ

շրջակայքում հոսող ինչ-որ բանի

կամ` քամուն տվեք … ո~ւֆֆ

չգիտեմ

դուք գիտեք

ինչպես կուզեք

հ․գ․ եղածը մոխիր չէ՞… հոգնեցի… ո~ւֆֆֆ


bottom of page