top of page

ԿԱՖԿԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Կիրակի – կրկին արթնացել եմ

մանկությանս կրկնվող մղձավանջից

նորից եմ կորցրել – նույն անտառում

փչացած կոպերով տիկնիկս այն

ի՞նչ հույս կա

որ կգտնի ճանապարհը վերադարձի

այդ կախված կոպերով համարյա կույր

ու թեպետ ես մտածում եմ առանց ձայնի

Կաֆկան որոշում է արձագանքել

– դե իհարկե հույս կա

անսահմա~ն հույս

սակայն ոչ քո տիկնիկի համար

եւ ոչ այսօր


bottom of page