top of page

Այն` ինչ ասում եմ հիմա

կարող ես և չլսել – ի՞նձ ինչ

խոսողն այս ես չեմ

հասկանո՞ւմ ես

իմ շուրթերը վաղո՜ւց չկան

հեթանոս առաքյալի նման

(Պողո՞ս)

ես քեզ միանգամից չընդունեցի

իսկ երբ կուրացրիր ինձ

ու արդեն հավատում էի

խելակորույս

…գլխատեցին ինձ այդ օրը

լուսաբացին

կտրված գլուխն իմ գլոր-գլոր

տարածում է քո լույսը

այդ օրվանից

իսկ երեք աղբյուրները

իմ շիրիմից

քարոզում են անունդ՝

անցորդներին

կարող ես տեսնել ու

չհավատալ

քո գործն է

կարող ես լվացվել ու

օդի մեջ

սոսկ թափ տալ մատներդ

երեք անգամ

կարող ես ծաղրել իսկ

ի՞նձ ինչ

չասացի՞ խոսողը ես չեմ

իմ շուրթերը վաղո՜ւց չկան


bottom of page