top of page

Ես գաղթական եմ

երազներս ավելի ցավոտ քան փորս

իսկ սա իմ տիկնիկն է

second hand փայլուն կոշիկներով

մի հարուստ աղջկա հին տիկնիկի

բայց պարզվում է ես էլ

պակաս փառամոլը չեմ

հարուստներից

քանզի երեկ հենց

ընտրվել էի չգիտեմ ոնց

«Գաղթի աստվածուհի» որպես

երազիս մեջ

ու երկրպագում էին ինձ

հարյուրավոր

ուրիշ գաղթականներ աղբարկղի շուրջ

ոմանք մինչեւ իսկ ծնկի իջած

հ.գ. մեկ այլ երազի մեջ

նույն օրը

երկիրս թալանել էին իբր

թողնելով մոխիր բացառապես

բայց սիրտս դեռ ցանկանում էր վերադառնալ

պարզվում է սիրում եմ երկիրս

քանզի ես չգիտեմ մեկ ուրիշ վայր

որ լիներ «բացառապես մոխիր»

ուր սիրտս ցանկանար վերադառնալ


bottom of page