top of page

Դրախտից ինձ ոչինչ չհասավ

ոչինչ

ոչ մի բան

զրո

Եվան ինձ ժառանգություն թողեց միայն

երկունքի ցավը

անեծքը

եւ վախը սողացող ամեն ինչից

բախտուբրուխտի

փոշի

բախտուբրուխտի

իմ բախտի կաղ սայլն է շարժվում այսպես

մի եզը նայում է մյուսին

անհուզում` ինչպես հայելու մեջ

ու շարժվում են իրարից անկախ

սայլիս անիվները չխկչխկոցով

սարն ի վեր

սարն ի վար

կարեւոր չէ

մինչեւ պոկվում է մի ակն ու

անհավես շարժվում նախ

փոքր-ինչ առաջ

ապա խելագար

գլորվում վար

ու գնա~ց... չես բռնի այլեւս - վերջ

կուրուսյալ էր դրախտը

ու հիմա՝ սա


bottom of page