top of page
Մանկապիղծ իշխաննե՛ր
դուք
որ հրահրում եք
պատերազմներ
ամենուրեք
ձեր մայրերը հարճերն են
սուլթանի
դուք սերվել եք միևնույն
հարեմի մեջ
ես կին եմ
գոգնոցիս – ասեղնագործ
անուններն են իմ մեռած
տղաների
սպասում եմ
մի օր կգաք դուք
կայցելեք
կարմայի սրճարան
ուր ձեզ կմատուցվի
արժանին սոսկ
ոչ թե ախորժածը ձեր
որկորների
ուզո՞ւմ եք կշռել ձեր կյանքը
Տիրոջ նժարներով
անքննելի
համեցե՛ք
ներս եկեք
սպասում եմ
համեցեք կարմայի սրճարան
bottom of page