top of page

Նիցշեն սովորեցրեց ինձ չվստահել Աստծուն

Կաֆկան` չինովնիկին սովորական

ու երկյուղած շարժվում եմ ես անկապ

երկրից երկիր

ինչպես հոգեխախտված զինվոր

դեղնականաչ ճյուղեր գլխիս վրա

հիմա ես ծառ եմ դարձել ամբողջովին

Ասակա է արդեն անունը իմ

ու սիրում եմ ես էլ

երբ քնիս մեջ

մեկ ուրիշ ծառ է աճում մարմնիս վրա

ծառ եմ…

հմտորեն խաչասերված պոետի հետ

ու ես էլ հայր Դարվինի պես

սիրում եմ հանգավորված տեքստեր

բույսեր ու սեքս

նաեւ կապրիզը

դեկորատիվ

գաճաճ ծառի այն ճապոնական

վերջին տերեւն անզսպորեն

օդում չռած

հանց ձեռքի ափ

հանց ընդհատված ապտակ ժամանակին

ես կես ծառ եմ – ծառ

կոնքերս լի

ծանր մետաղներով

ոսկով ու ֆոլկլորով

եւ նույնն է պատճառն իմ տխրության

այստեղ

ինչ ուռենու թախիծը

Հայաստանում


bottom of page