top of page
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին
աղի բլիթը ուտելուց յոթ ժամ հետո
ես տեսա Քո դեմքը (երազիս մեջ)
«Է»-արար բնույթը արեգակի
եւ
խաչքարը աշխարհի ամենահին
«աշխատիր առանց վճարվելու»
ծանոթ գրությունով
ու երդվեցի երազումս
դեռ չարթնացած
սպասել վերադարձիդ
երբ էլ որ գաս
եթե պարզվի անգամ
որ սո՛ւտ է երազը եւ
որ Դու չես
միակ ճանապարհը
երջանկության
հ.գ. կգաս `բայց զգո~ւյշ
շատ բան փոխվել է այն օրվանից
հիշի՛ր –
չես կարող մտնել նույն գետը
եթե Աստված ես Դու
մինչեւ անգամ
bottom of page